Vahag Rush - Namak / Paruyr Sevak 2015 / video free download


222,475
Duration: 04:49
Uploaded: 2015/06/12

For contact +374 77 61 61 77

Facebook https://www.facebook.com/VahagRushRockBand/

Խոսք՝ Պարույր Սևակ

Երաժշտություն՝ Վահագ Ռաշ

Գործիքավորում՝ Զարիա Սերգեյ, Վահագ Ռաշ

Նամակ

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս էլ չգիտեմ.

“Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…

Ձմե՛ռ ու ամա՜ռ,

Աշո՛ւն ու գարո՜ւն…

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը…”

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս ել չգիտեմ.

“Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ

Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,

Որով անցել ես ամռան օրերին,

Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով

Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`

Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,

Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`

Ճանկռում են դեմքդ,

Աչքիդ սպառնում:

Ես քայլում էի աղջամուղջի մեջ,

Ու քայլում էի նաև … մտացիր:

Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-

Մի՞թե նույնը չէ:

Ու ես հասկացա,

Որ երբ հուզված ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,

Երբ անվստահ ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.

Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը

Գուցե ամոթի՞ց

(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)

Գուցե կարոտի՞ց

(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):

Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար

Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ

Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն

(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)” …

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-

Ինքս էլ չգիտեմ.

“Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,

Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,

Ամառը անցավ` ես քեզ չտեսա,

Աշունը անցավ` չտեսա ես քեզ,

Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը … մի՞թե չի գալու” …

Comments

6 years ago

Karine Sardaryan

Sevak@ ajs gorc@ grel e , Moskvayum ir exac tarinerin ,hrashali er , vor anmahacrecir , ayn Vahagn jan .

6 years ago

Lilit Hovnikyan

Հոյակապ է, օրվա ցանկացած պահին, տխուր ու ուրախ օրերին, այս երգը լցնում է սիրտս, ձեր արվեստը յուրահատուկ է, սիրում եմ ձեր բոլոր երգերը․․․

8 years ago

Ofik Meliqyan

apres hianali e

8 years ago

Gayane

anzugakan katarum e

8 years ago

Julia Ttt

8 years ago

Armenian Best Music

Շատ գեղեցիկ էր..

8 years ago

Ashot Simonyan

Շատ  խորը երգ է ստացվել, ապրես վահագ ջան, մեկ շաբաթ է անընդմեջ սա եմ լսում..

8 years ago

ASHKEN HAKOPIAN

Kartsum em siro karoti shunchn e pakasum ergi mej..

8 years ago

Ars FAF

lavn a))) apres axpers)))

Related Videos